Նախագահի օգնական. Շուշա-Լաչին ճանապարհին բողոքի ակցիան ադրբեջանական հասարակության արդարացի դժգոհության ցուցիչ է
  Նախագահի օգնական.  Շուշա-Լաչին ճանապարհին բողոքի ակցիան ադրբեջանական հասարակության արդարացի դժգոհության ցուցիչ է
10:35     14 12 2022    
Շուշա-Լաչին ճանապարհին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնապահպան ակտիվիստների կողմից վերջին երկու օրերին անցկացվող բողոքի ցույցը ադրբեջանական հասարակության արդարացի դժգոհության ցուցիչ է, և քաղաքացիական հասարակության այս դիրքորոշմանը պետք է հարգանքով վերաբերվել։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նա իր ելույթում կտրականապես մերժել է Լաչինի ճանապարհի իբր փակման, տարածաշրջանում հումանիտար աղետի, էթնիկ զտումների մասին հայկական կողմի հայտարարությունները։

Հիքմեթ Հաջիևը կարևորել է Հայաստանի կողմից Լաչին-Խանքենդի ճանապարհի ռազմական նպատակներով, ականների և թալանված բնական ռեսուրսների տեղափոխման համար օգտագործման կանխարգելումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս