Զանգեզուրի միջանցքի գործարկումն առանձնահատուկ նշանակություն ունի նոր տրանսպորտային զարկերակի բացման տեսանկյունից. Ջեյհուն Բայրամով
 Զանգեզուրի միջանցքի գործարկումն առանձնահատուկ նշանակություն ունի նոր տրանսպորտային զարկերակի բացման տեսանկյունից.  Ջեյհուն Բայրամով
09:50     14 12 2022    
«Մեր տարածաշրջանի տրանսպորտային և տարանցիկ ներուժի լիարժեք իրականացումը՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի միջև եռակողմ համագործակցությամբ, առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես մեր պետությունների ու ժողովուրդների, այնպես էլ ամբողջ Եվրասիական տարածաշրջանի տնտեսական զարգացման և բարեկեցության տեսանկյունից։ Եռակողմ ձևաչափով կապերը զարգացնելու մեծ ներուժ կա, և մենք վստահ ենք, որ այս կոնկրետ դեպքում զգալի հաջողություններ կգրանցվեն տարածաշրջանում նոր հնարավորությունների ճիշտ օգտագործման շնորհիվ»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ԱԳՆ կայքին, այս մասին ասել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Ավազա քաղաքում (Թուրքմենստան):

«Կարևոր է ակտիվացնել ջանքերը՝ մեծացնելու երկրների տարանցիկ ներուժը, ներառյալ Տրանսկասպյան Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի ներուժը, և խրախուսել համագործակցությունը Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ծովային նավահանգիստների միջև: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որպես ժամանակակից Մետաքսի ճանապարհի մաս, առանցքային դեր է խաղում Ասիայի և Եվրոպայի միջև փոխադրումների դյուրացման գործում: Հարկ է նշել նաև Լապիս-Լազուլի նախագծի կարևորությունը, որն ուղղված է առևտրային հարաբերությունների զարգացմանը՝ տրանսպորտային և տարանցիկ փոխադրումների դյուրացման միջոցով։ Ադրբեջանի ազատագրված տարածքներում տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծումը, ներառյալ Զանգեզուրի միջանցքի գործարկումը, առանձնահատուկ նշանակություն ունի Միջին միջանցքի երկայնքով նոր տրանսպորտային զարկերակի բացման տեսանկյունից։ Դա կծառայի ոչ միայն տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը, այլ նաև մեր երկրների տարանցիկ ներուժի լիարժեք իրացմանը»,- ասել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս