Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան
 Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան
09:36     14 12 2022    
Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի քաղաք՝ մասնակցելու Ադրբեջանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահների առաջին եռակողմ գագաթնաժողովին։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով «Ազերթաջ»-ին, Թուրքմենբաշը քաղաքի միջազգային օդանավակայանում պետության ղեկավարի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Նախագահ Իլհամ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային դիմավորել են Թուրքմենստանի Նախարարների կաբինետի փոխղեկավար, արտգործնախարար Ռաշիդ Մերեդովը և այլ պաշտոնյաներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Թուրքմենստան  


Լրահոս