Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տա թալանել Ադրբեջանի բնական պաշարները. Հիքմեթ Հաջիև
 Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տա թալանել Ադրբեջանի բնական պաշարները.  Հիքմեթ Հաջիև
09:12     14 12 2022    
Հանցագործ գործարար Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տա թալանել Ադրբեջանի բնական պաշարները և լուրջ վնաս հասցնել շրջակա միջավայրին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նախագահի օգնականն ընդգծել է, որ Ադրբեջանի նշված տարածքներում բնական պաշարների ապօրինի շահագործումը պետք է դադարեցվի, բոլոր բնական ռեսուրսների շահագործումը պետք է իրականացվի Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության հիման վրա։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս