Պետքարտուղարություն. ԱՄՆ-ն ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի միջև լարվածությունը թուլացնելու համար
|
|
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցում պատասխանել է Զանգեզուրի միջանցքի պատճառով հայ-ադրբեջանական հարաբերությունների սրմանը վերաբերող հարցերին։ Լրագրողը նշել է, որ մինչ Ռուսաստանը կողմերին բանակցելու կոչ է անում, եվրոպական երկրները մտահոգված են, թե որն է ԱՄՆ-ի դերը այս իրավիճակում։ Ավելին, Ամերիկան ի վիճակի՞ է կենտրոնանալ իր նպատակի վրա։
|
«Մենք հետևողականորեն կենտրոնացած ենք այս մարտահրավերի, լարվածության թուլացման, կայուն, համապարփակ կարգավորման ճանապարհին այս երկու երկրները կանգնեցնելու անհրաժեշտության վրա: Մենք այստեղ՝ Վաշինգտոնում կազմակերպեցինք այս երկու երկրների հանդիպումն արտաքին գործերի նախարարների մակարդակով: Նույնը արեցինք Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում: Բացի այդ, մեր ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է երկխոսության մեջ երկու երկրների պաշտոնյաների հետ՝ համոզված լինելու համար, որ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, և ամենակարևորը, որ այս երկու երկրներն ամեն ինչ անում են, որպեսզի այդ լարվածությունը նվազի»,- ասել է Նեդ Փրայսը:
Հեշթեգներ.
Պետքարտուղարություն
Ադրբեջան