Ջեյհուն Բայրամովը Մալթայի ԱԳՆ ղեկավարին պատմել է հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի սադրանքների մասին
Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով ԱԳՆ կայքին, հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկու երկրների համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգի, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային իրավիճակի շուրջ։
Հանդիպմանը Ջեյհուն Բայրամովը գոհունակությամբ նշել է Ադրբեջանի և Մալթայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, ներդրումային և այլն։ Նշվել է, որ կարևոր է օգտագործել առկա ներուժը երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման համար։
Նախարարը նաև իր գործընկերոջը հանգամանորեն տեղեկացրել է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող լայնածավալ վերակառուցողական և շինարարական աշխատանքների, խաղաղության օրակարգը առաջ տանելու ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։