ՈԿԿ նախագահ. Բողոքի ակցիան Շուշայում կշարունակվի մինչև Վոլկովի ժամանումը
  ՈԿԿ նախագահ.  Բողոքի ակցիան Շուշայում կշարունակվի մինչև Վոլկովի ժամանումը
09:32     13 12 2022    
«Շուշա-Խանքենդի ճանապարհին բողոքի ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այստեղ չի ժամանելու Ղարաբաղի տնտեսական շրջանի մի մասում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը»։

Այս մասին Zinvor.info-յին ասել է Բնապահպանական լուսավորության և մոնիտորինգի հասարակական միավորման ղեկավար Համզա Յուսուբովան։

«Մենք կոնկրետ հարցեր ունենք նրան: Մենք դիմում ենք ուղարկել նաև ՌԴ դեսպանատուն: Մեր մտավախությունն ենք հայտնել 30-ամյա հայկական օկուպացիայի ընթացքում էկոլոգիական ահաբեկչության ենթարկված հողերում մեր ազգային հարստության թալանման վերաբերյալ։ Թեև պատերազմն ավարտվել է երկու տարի առաջ, Ղարաբաղի տնտեսական շրջանի այն մասում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, էկոլոգիական ահաբեկչությունը դեռ շարունակվում է»,- ասել է Համզա Յուսուբովան։

Նա նշել է, որ դեսպանատանն ուղղված ուղերձում ընդգծվել է այդ տարածքներում մոնիտորինգի անցկացման անհնարինությունը:

«Այս տարածքներում մնում են հայ ժողովրդի ներկայացուցիչներ։ Ադրբեջանը, լինելով հանդուրժող երկիր՝ հակամարտություն չի ուզում: Խաղաղապահների անմիջական պարտականությունն է մոնիտորինգի համար պայմաններ ստեղծել, մենք պետք է իմանանք, թե ինչ է կատարվում մեր հողում։ Անցյալ շաբաթ մեզ մերժեցին մոնիտորինգ անցկացնել: Բողոքի ակցիան կավարտվի, երբ Վոլկովը գա, և մենք ներկայացնենք մեր պահանջները։ Նա պետք է խոստանա, որ մեր բնապահպանները մոնիթորինգ են անցկացնելու Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ հայեր են ապրում։ Մենք ոչ մի տեղ չենք գնալու, մինչև նա չգա»։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Ակցիա  


Լրահոս