Բորել. Մենք պետք է ակտիվացնենք քայլերը՝ ստեղծելու անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս
  Բորել.  Մենք պետք է ակտիվացնենք քայլերը՝ ստեղծելու անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս
18:35     12 12 2022    
Եվրամիությունը պետք է ակտիվացնի իր աշխատանքը՝ ստեղծելու անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին իր Twitter-ում գրել է՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նրա խոսքով, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը՝ պատերազմը ետ է բերել Եվրոպա։

«Այսօր մենք դիտարկում ենք բոլորովին այլ Արևելյան գործընկերություն: Մենք ԵՄ-ի ավելի մեծ ներգրավվածության և ինտեգրման կոչ ենք լսել, բացի այդ, Արևելյան գործընկերությունը պետք է հարմարեցվի գործընկեր երկրների մարտահրավերներին և տարբեր կարիքներին»,- ասվում է հրապարակման մեջ։

Նախարարների տարեկան հանդիպմանը ես առաջարկում եմ նաև շարունակել Արևելյան գործընկերության քաղաքականությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության միջոց՝ ընդլայնման գործընթացին զուգահեռ, գրել է Բորելը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բորել   Հարավային-Կովկաս  


Լրահոս