Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները շատ կարևոր են։
«Ես ուզում եմ համաձայնություն հայտնել հայտարարությանը, , որը վերջերս արվեց Թուրքիայում, և գաղափարն այն էր, որ տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը, միմյանց կարիքն ունեն հենց այդ երկրների անվտանգության, ինքնիշխանության և անկախության ապահովման առումով և սա շատ կարևոր բանաձև է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։