«Վոլկովի և Վարդանյանի համատեղ բիզնեսի հետքերը տանում են դեպի Կրեմլ»- AzTV-ն բացահայտում է ՌԽԶ-ի երեսպաշտությունը/ՏԵՍԱՆՅՈՒԹ
 «Վոլկովի և Վարդանյանի համատեղ բիզնեսի հետքերը տանում են դեպի Կրեմլ»-  AzTV-ն բացահայտում է ՌԽԶ-ի երեսպաշտությունը/ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:35     12 12 2022    
«Ադրբեջանական հեռուստատեսություն» (AzTV) պետական հեռուստաալիքի ղեկավար, կիրակնօրյա Həftə տեղեկատվական և վերլուծական հաղորդաշարի հաղորդավար Ռովշան Մամեդովը սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարության պահվածքը։

Նա հարց է տվել. ինչ-որ մեկը վերահսկո՞ւմ է գեներալ Վոլկովի պահվածքը։

«Ի՞նչ է կանգնած Վոլկովի ամբարտավան պահվածքի, հայ անջատողականներին և իրանցի դիվերսանտներին հովանավորելու հետևում ։ Չէ՞ որ նրան ինչ-որ մեկը պաշտոնի է նշանակել Մոսկվայում, և եթե նրան ուղարկել են Կրեմլից, ուրեմն նա պետք է հաշվետվություն տա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր գործողությունների համար։ Ինչո՞ւ Կրեմլը չի արձագանքում Վոլկովի անպիտան գործունեությանը։

Կարելի է եզրակացնել, որ Վոլկովի և Վարդանյանի համատեղ բիզնեսի հետքերը տանում են դեպի Կրեմլ։ Սա ափսոսանք է առաջացնում... Ի վերջո, Վոլկովի քայլերը, նրա պահվածքը օկուպացիայից ազատագրված Ղարաբաղում, հայ անջատողականներին և իրանցի դիվերսանտներին ցուցաբերվող աջակցությունը շատ լուրջ հարված է ադրբեջանա-ռուսական հարաբերություններին և հանգեցնում է ադրբեջանական հասարակության շրջանում Ռուսաստանի նկատմամբ վստահության նվազմանը: Կրեմլն անպայման պետք է հաշվի առնի դա»,- ընդգծել է Ռ. Մամեդովը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   AzTV