Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով ԱԳՆ-ին, այսօր «Գոբու» էներգահանգույցի տարածքից ուղարկվել են 45 տրանսֆորմատորով և 50 գեներատորով բեռնված բեռնատարներ՝ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանի և «Ազերէներժի» ԲԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Շուրջ 1 մլն 422 հազար մանաթ ընդհանուր գումարով մարդասիրական բեռների փոխադրման համար նախատեսվում է առաջիկա օրերին ուղարկել երկրորդ բեռնատար քարավանը։
Ուկրաինական ճգնաժամի հետ կապված Ադրբեջանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության ընդհանուր ծավալն արդեն հասել է մոտ 30 միլիոն մանաթի։