«3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին. ՌԴ ԱԳՆ
 «3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին.  ՌԴ ԱԳՆ
12:28     10 12 2022    
«3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Ներկայումս մշակվում է 3+3 ձևաչափով երկրորդ հանդիպման անցկացման կազմակերպչական մոդալությունը։ Հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտակա ամիսներին»,- ասել է նա՝ հավելելով, որ հանդիպումը կարող է կայանալ Վրաստանում։

Նրա խոսքով, Ռուսաստանը համոզված է, որ տարածաշրջանային հարթակի պահանջվածությունը բխում է մասնակից երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման շահերից։

«Հիշեցնեմ, որ 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած հիմնադիր ժողովի ժամանակ որոշվել է կենտրոնանալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների վրա՝ առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային և հումանիտար կապերի զարգացումը, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարը»,- ասել է Գոնչարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   ԱԳՆ  


Լրահոս