Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Զանգիլան և Գուբադլի
 Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Զանգիլան և Գուբադլի
11:30     10 12 2022    
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդն այցելել է Զանգիլանի և Գուբադլիի շրջաններ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին դիվանագետը գրել է Twitter-ի իր էջում։

«Պատրաստվում եմ իմ առաջին այցին Զանգիլան և Գուբադլի։ Հուսով եմ, որ կվերադառնամ ժամանակին՝ դիտելու Անգլիա-Ֆրանսիա խաղը: Բնականաբար, ես երկրպագում եմ Անգլիային: Իսկ դո՞ւք»,- հարցրել է դեսպանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ դեսպան Ֆերգուս Օլդն ասել էր, որ Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Ադրբեջանին ականների վտանգի վերացման հարցում։
Zinvor.info

Հեշթեգներ. Մեծ-Բրիտանիա   Ադրբեջան  


Լրահոս