ԱԳՆ. Բրիտանիան Ադրբեջանում օտարերկրյա խոշորագույն ուղղակի ներդրողն է
 ԱԳՆ.  Բրիտանիան Ադրբեջանում օտարերկրյա խոշորագույն ուղղակի ներդրողն է
09:38     10 12 2022    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է երկրում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդի հետ։

ԱԳՆ-ից Zinvor.info-յին հայտնել են, որ հանդիպմանը գոհունակություն է արտահայտվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում Ադրբեջանի և Միացյալ Թագավորության համագործակցության վերաբերյալ, հանգամանալից քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման, կրթության և այլ ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության հարցեր։

Ընդգծվել է, որ տնտեսական ոլորտում երկու երկրների միջև ձեռք բերված հաջողությունները շատ նշանակալի են, Մեծ Բրիտանիան հանդիսանում է Ադրբեջանում խոշորագույն ուղղակի ներդրողը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս