Օջալ Օղուզ. Մենք պետք է ամեն ինչ անենք՝ Ղարաբաղում բնականոն կյանքը վերականգնելու համար
  Օջալ Օղուզ.  Մենք պետք է ամեն ինչ անենք՝ Ղարաբաղում բնականոն կյանքը վերականգնելու համար
17:01     09 12 2022    
Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ղարաբաղում վերականգնենք բնականոն կյանքը, որպեսզի այն դառնա մարդկանց հանգիստ ապրելու վայր։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Թուրքիայի ազգային հանձնաժողովի նախագահ Օջալ Օղուզը։

«Այս տարվա մայիսին Բուրսայում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի հանձնարարականով և բոլոր մյուս թյուրքական երկրների ազգային հանձնաժողովների համաձայնությամբ որոշվել է 2023 թվականին հանդիպում անցկացնել Շուշայում։ Հանդիպմանը մենք՝ որպես ԹՈՒՐՔՍՈՅԻ ազգային հանձնաժողովների անդամներ, կխոսենք մեր փորձի մասին, այն մասին, թե ինչ ներդրում կարող ենք ունենալ Ադրբեջանի հետ համագործակցության զարգացման գործում»,- ասել է նա։

Օջալ Օղուզը հավելել է, որ այս հանդիպումից հետո կկազմակերպվի գիտաժողով՝ նվիրված ոչ նյութական մշակութային ժառանգությանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս