Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ հղում անելով «Ազերթաջ» լրատվական գործակալությանը, այս մասին հայտարարվել է նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱԻՆ-ի կողմից ձեռք բերված հատուկ նշանակության սարքավորումներին ծանոթանալու ժամանակ, որոնք կիրառվելու են օկուպացիայից ազատագրված տարածքներում: Երկրի ղեկավարը ծանոթացել է նաև Պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալության կողմից գնված ժամանակակից շտապօգնության մեքենաներին:
Նշվել է, որ ԱԻՆ-ի կողմից գնված դիզելային շարժիչով 4 ժամանակակից հեռակառավարվող GCS (Global Clearance Solutions)-200 ական փնտրող ռոբոտները կօգտագործվեն օկուպացիայից ազատագրված տարածքներում՝ հակահետևակային և հակատանկային ականները վնասազերծելու համար: