Ալի Ասադով. Մեծ վերադարձի ապահովման համար կհատկացվի 19,2 միլիարդ մանաթ
  Ալի Ասադով.  Մեծ վերադարձի ապահովման համար կհատկացվի 19,2 միլիարդ մանաթ
13:48     09 12 2022    
Մեծ վերադարձի ապահովման համար կհատկացվի 19,2 մլրդ մանաթ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը։

«Մենք հպարտանում ենք, որ երկու տարի առաջ նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ օկուպացիայից ազատագրվեցին մեր պատմական հողերը։ 44-օրյա Հայրենական պատերազմում տարած փառահեղ հաղթանակից հետո, 2021 թվականին ստորագրված իր հրամանով, հաշվի առնելով համաշխարհային տնտեսական գործընթացները, նախագահը հաստատել է՝ սոցիալական զարգացման ազգային առաջնահերթությունները մինչև 2030 թվականը։ Դա ապահովում է երկրի տնտեսության կայունությունը առաջիկա տարիների համար»,- հավելել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ Մեծ վերադարձը օկուպացիայից ազատագրված տարածքներ մեզ համար խորհրդանշական մեծ նշանակություն ունի. «Արդեն հաստատված է ազատագրված տարածքներ վերադարձի առաջին պետական ծրագիրը։ Նախնական հաշվարկներով՝ զարգացման ռազմավարության իրականացման համար կպահանջվի 32,7 մլրդ մանաթ, որից 19,2 մլրդ մանաթն ուղղվելու է ազատագրված տարածքներ Մեծ վերադարձի ապահովմանը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալի-Ասադով  


Լրահոս