Բուրսայում Շուշայի օրեր են անցկացվում
Բուրսայում Շուշայի օրեր են անցկացվում
09:15     09 12 2022    
Շուշան 2023 թվականին «Թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» հռչակվելու կապակցությամբ՝ Թուրքիայի Բուրսա քաղաքում անցկացվում են Շուշայի օրեր։ Միջոցառման շրջանակներում «Թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքի» կարգավիճակը Բուրսայից կտփոխանցվի Շուշային։

Ինչպես հայտենում է Zinvor.info-ն, միջոցառման առաջին օրը, որը կազմակերպվել էր Թուրքական մշակույթի միջազգային հիմնադրամի և Բուրսայի Բեյուքշեհերի քաղաքապետարանի կողմից համատեղ, տեղի է ունեցել բացման արարողություն։

Արարողությանը ելույթ ունեցողները՝ Բուրսայի Բեյուքշեհերի քաղաքապետարանի նախագահ Ալինուր Աքթաշը, Շուշայի շրջանի գծով ԱՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը, Թուրքական մշակույթի և ժառանգության միջազգային հիմնադրամի նախագահ Գյունայ Էֆենդիևան, Թուրքական մշակույթ (TURKSOY) Միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Սուլթան Ռաևը, Թուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանըչբեկ Օմուրալիևը և Բուրսայի նահանգապետ Յակուպ Ջանփոլատը նշել են, որ «Բուրսայի տարվա» շրջանակներում անցկացվել են փառատոներ, սպորտային խաղեր, քարոզչական ծրագրեր և այլ միջոցառումներ, որոնք արտացոլում են մեր ընդհանուր մշակույթը։ Այս կապակցությամբ Բուրսա են այցելել բազմաթիվ քաղաքագետներ, մշակութային գործիչներ, գիտնականներ։

Հիշեցնելով, որ հաջորդ տարի «Թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքի» կարգավիճակը փոխանցվելու է Շուշային, ելույթ ունեցողները մասնակիցներին մանրամասն տեղեկացրել են այս հնագույն քաղաքի մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Բուրսա   Շուշա  


Լրահոս