ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից. Զախարովա
 ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից.  Զախարովա
18:09     08 12 2022    
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման հարցը։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ռուսաստանյան մամուլին, Զախարովան նշել է, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ակտիվությամբ բացառապես առաջնորդվում է իր սեփական կոնյուկտուրային շահերով:

«Մենք տեղյակ ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ցանկացած միջոցներով ներթափանցելու Բրյուսելի ցանկության մասին։ Պարզապես տեղում ներկայություն ապահովելու և, ի վերջո, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար: Սա նրանց երազանքն է։ Մենք բարձրաձայնել ենք մեր վերաբերմունքը սրան», - ասել է նա:

«Մենք հիմա իրադարձությունների զարգացման հետ կապված կանխատեսումներ չենք անի: Գոյություն ունեն տարբեր, նույնիսկ տրամագծորեն հակադիր տեսակետեր, այդ թվում՝ Անդրկովկասի պետությունների մոտ՝ կապված Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային գործոնի ուժեղացման հետ», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան նշել է, որ տվյալ թեման պարբերաբար քննարկվում է և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ շփումներում:
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Ռուսաստան  


Լրահոս