ԵՄ-ն 2 մլրդ եվրո կհատկացնի Ադրբեջանին
 ԵՄ-ն 2 մլրդ եվրո կհատկացնի Ադրբեջանին
14:35     08 12 2022    
Եվրամիությունը նախատեսում է Ադրբեջանին հատկացնել 2 միլիարդ եվրո՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և ներառական գյուղական շրջանները զարգացնելու համար։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Բաքվում ԵՄ ներկայացուցչությունում, ներդրումները կհատկացվեն տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում։

«Այսօր Եվրամիությունը և Ադրբեջանը համատեղ ստեղծեցին բարձր մակարդակի աշխատանքային խումբ ԵՄ տնտեսական ներդրումների ծրագրի վերաբերյալ: Նոր համակարգող մարմինը կղեկավարի և կորոշի ԵՄ կողմից աջակցվող առաջնահերթային ներդրումները՝ Եվրոպական ներդրումային բանկի (EIB) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (EBRD), ինչպես նաև ԵՄ անդամ երկրների զարգացման ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությամբ՝ Team Europe-ի ոգով: Դա կօգնի առավելագույնի հասցնել Ադրբեջանի տնտեսական և ներդրումային պլանի ներուժը՝ երկիր մինչև երկու միլիարդ եվրոյի չափով ներդրումներ ներգրավելու համար»,- նշել են ԵՄ-ում։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան  


Լրահոս