Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին մշակութային օբյեկտների պահպանության հարցերում՝ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) կոնվենցիաների դերին նվիրված միջազգային համաժողովում հայտարարել է՝ Թուրքական մշակույթի միջազգային կազմակերպության (TÜRKSOY) անդամ երկրների ի, 8-րդ գումարման Ազգային հանձնաժողովի գործերի գծով նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Թուրքիայի ազգային հանձնաժողովի նախագահ Օջալ Օղուզը։
Նա նշել է, որ Ադրբեջանը համբերատար սպասում էր Ղարաբաղի օկուպացիայի ավարտին, որը տևեց երկար տարիներ։
«Սակայն խաղաղ լուծում չկար։ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի արդյունքում ազատագրել է իր հողերը հայկական օկուպացիայից։ Մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք Ղարաբաղում ավերված հուշարձանները վերականգնելու և վերակենդանացնելու համար։ Այս համագումարը կոչ է միջազգային հանրությանը. Հույս ունենք, որ արդյունքները դրական կլինեն»,- ասել է Օղուզը։