Ալի Ահմեդով. ՅՈՒՆԵՍԿՕ-ից արդարություն պահանջելը Ադրբեջանի իրավունքն է
  Ալի Ահմեդով.  ՅՈՒՆԵՍԿՕ-ից արդարություն պահանջելը Ադրբեջանի իրավունքն է
11:00     08 12 2022    
Ադրբեջանի տարածքների օկուպացիայի ժամանակ Հայաստանը ավերել է քաղաքները՝ դրանով իսկ վնասելով մշակութային ժառանգությանը։

Ինչպե հայտնում է Zinvor.info-ն, այս մասին փոխվարչապետ Ալի Ահմեդովը հայտարարել է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ԱՀ Ազգային հանձնաժողովի, Ադրբեջանի ԻԿՕՄՕՍ-ի ազգային կոմիտեի և ԱԴԱ համալսարանի զարգացման և դիվանագիտության ինստիտուտի համատեղ կազմակերպած՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների դերը մշակութային արժեքների պաշտպանության գործում և դրանց կիրառման բարելավման ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողովում։

«Հասկանալով երկրի մշակութային ժառանգությանը հասցված վնասը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միացած երկրները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն այս խնդրին»,- ասել է Ա.Ահմեդովը։

Փոխվարչապետը նշել է, որ զարմանք է առաջացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացրած դիրքորոշումը:

Նրա խոսքով, եթե ինչ-որ մարմին չի կատարում իր պարտավորությունները, ապա պետք է այլընտրանք փնտրել:

Ա.Ահմեդովը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել լինել օբյեկտիվ, այլապես այլ այլընտրանքներ կգտնվեն. «ՅՈՒՆԵՍԿՕ-ից արդարություն պահանջելը Ադրբեջանի իրավունքն է»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալի-Ահմեդով   ՅՈՒՆԵՍԿՕ  


Լրահոս