Թուրքմենստանի նախագահը Ադրբեջանի խորհրդարանի նախագահին պարգևատրել է շքանշանով
Թուրքմենստանի նախագահը Ադրբեջանի խորհրդարանի նախագահին պարգևատրել է շքանշանով
10:17     08 12 2022    
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդըմուհամեդովն ընդունել է՝ Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հանդիպման ընթացքում պետության ղեկավարը և ՄՄ խոսնակը մտքեր են փոխանակել՝ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի շուրջ, որոնց վերաբերյալ երկու երկրներն էլ ունեն համանման դիրքորոշումներ։ Նշվել է արդյունավետ փոխգործակցությունը նաև այնպիսի ձևաչափերում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն, Թուրքական պետությունների կազմակերպությունը, Չմիավորման շարժումը և այլն:

Խորհրդարանի նախագահի հետ զրույցում Սերդար Բերդըմուհամեդովն ասել է, որ Թուրքմենստանի և Ադրբեջանի ունեցած հսկայական ներուժի իրացումը, ներառյալ բնական ռեսուրսները, տնտեսական և տրանսպորտային հնարավորությունները, բխում է ոչ միայն երկու երկրների ժողովուրդների, այլև ամբողջ տարածաշրջանի շահերից։

Նույն օրը Թուրքմենստանի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային «Համագործակցության զարգացման մեջ ավանդի համար» Թուրքմենստանի շքանշանով պարգևատրելու մասին։

Ս.Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ շքանշանը հանձնել է՝ Թուրքմենստանի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի Հալք Մասլախաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդըմուհամեդովը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքմենստան  


Լրահոս