Ջեյհուն Բայրամովը ընդունել է Ֆրանսիայի նոր դեսպանի հավատարմագրերի պատճենը
Ջեյհուն Բայրամովը ընդունել է Ֆրանսիայի նոր դեսպանի հավատարմագրերի պատճենը
09:00     08 12 2022    
Դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է՝ մեր երկրում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Բուայոնի հետ։

ԱԳՆ-ից Zinvor.info-յին հայտնել են, որ հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովն ընդունել է դեսպանի հավատարմագրերի պատճենը և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության մեջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են՝ ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների ներկա վիճակը, տարածաշրջանային իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, խաղաղության օրակարգը և այլ հարցեր։

Խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Ջեյհուն Բայրամովը Անն Բուալոնին տեղեկացրել է՝ խաղաղության օրակարգի, ինչպես նաև այդ գործընթացին նպաստելու ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի և նախաձեռնությունների մասին։ Նա դեսպանի ուշադրությունը հրավիրել է Հայաստանից եկող սադրանքների ու սպառնալիքների վրա։

Նախարարն ընդգծել է, որ Ֆրանսիայի կողմնակալ դիրքորոշումը և Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված բանաձևերը վնասում են ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին և չեն նպաստում խաղաղ գործընթացին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս