Նշանակվել է Ադրբեջանում Հունաստանի նոր դեսպան
Նշանակվել է Ադրբեջանում Հունաստանի նոր դեսպան
12:58     07 12 2022    
Ադրբեջանում Հունաստանի նոր դեսպան է նշանակվել Խրիստո Կապոդիստրիան։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նրա հետ հանդիպում է ունեցել՝ Հունաստանում Ադրբեջանի դեսպան Անար Հուսեյնովը։

«Բաքվի իմ հույն գործընկերոջը՝ պարոն Քրիստո Կապոդիստրիասին, հաջողություն եմ մաղթում Ադրբեջանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում»,- գրել է Ա.Հուսեյնովը Facebook-ում։

Ակնկալվում է, որ Հունաստանի նոր դեսպանը Բաքու կժամանի մոտ ժամանակներս։ Խրիստո Կապոդիստրիասը՝ Ադրբեջանում Հունաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում կփոխարինի Նիկոլաս Պիպերիգոսին:
Zinvor.info

Հեշթեգներ. Հունաստան   Ադրբեջան  


Լրահոս