Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին
Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին
12:17     07 12 2022    
«Ադրբեջանը միացել է 65 կոնվենցիային, այդ թվում՝ Մարդու իրավունքների կոնվենցիային, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում ադրբեջանական կողմին»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին՝ «Մարդու իրավունքների հիմնական երաշխիքները» համաժողովում հայտարարել է՝ Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավար, դեսպան Պետր Զիխը։

Նա նշել է, որ Եվրոպայի խորհուրդը ձգտում է օգնել երկրներին փաստաթղթերը գործնականում կիրառելու հարցում։

Դեսպանը հիշեցրել է, որ այս տարվա սեպտեմբերին սկսել է աշխատել Եվրախորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավարի պաշտոնում. «Հուսով եմ, որ մեր հետագա համագործակցությունը արդյունավետ կլինի»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԽ   Ադրբեջան  


Լրահոս