Ադրբեջանի դեսպանն այցելել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի առաջին անօդաչու ավիաբազա
 Ադրբեջանի դեսպանն այցելել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի առաջին անօդաչու ավիաբազա
09:26     07 12 2022    
Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը մի շարք հանդիպումներ է անցկացրել Թուրքիայի Բաթման նահանգում։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատանը։

Բաթմանի նահանգի փոխնահանգապետ Իբրահիմ Գյունեշի հետ հանդիպմանը քննարկվել է՝ նահանգի և Ադրբեջանի տարածաշրջանների միջև համագործակցության զարգացումը, մտքերի փոխանակում է տեղի ունեցել առկա հնարավորությունների և ներուժի շուրջ։

Եվս մեկ հանդիպումը կայացել է՝ Բաթմանում տեղակայված Թուրքիայի ռազմաօդային ուժերի առաջին և միակ անօդաչու թռչող սարքերի 14-րդ բազայի շտաբում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս