Մոսկվայում կայացել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների հանդիպումը
 Մոսկվայում կայացել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների հանդիպումը
09:00     07 12 2022    
Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է եռակողմ աշխատանքային խմբի XI նիստը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կողմերն ընդգծել են Ռուսաստանի դրական դերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված ջանքերի հարցում։

Նիստի մասնակիցները քննարկել են՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը կապող երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման ու փոխադրումների կազմակերպման վերաբերող հարցեր։

«Կողմերը կշարունակեն աշխատել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ, որոնք ստորագրվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայկական և ադրբեջանական կողմերը երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ հանդիպման կազմակերպման և բարձր մակարդակի ընդունելության համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Մոսկվա   Հանդիպում  


Լրահոս