Լեյլա Աբդուլլաևան ստիպել է լռել հայկական կողմին
 Լեյլա Աբդուլլաևան ստիպել է լռել հայկական կողմին
17:00     06 12 2022    
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Փարիզի կենտրոնակայանում Եվրասիական դեպարտամենտի կողմից կազմակերպված «Եվրասիայի բարեկամներ» միջոցառմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով «Ազերթաջ»-ին, ՏՀԶԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Քերի-Էնն Ջոնը, ինչպես նաև կազմակերպության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, ելույթ ունենալով միջոցառմանը, խոսել են աշխարհի բոլոր երկրների տնտեսությունների վրա COVID-19 համաճարակի և ռուս-ուկրաինական պատերազմի լուրջ ազդեցության մասին։

Իր ելույթում Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է հայկական կողմի՝ ստերով ու անհիմն մեղադրանքներով լի ելույթը, և հանդիպման մասնակիցներին տեղեկացրել տարածաշրջանում առկա իրողությունների մասին։ Դեսպանը նշել է, որ Ադրբեջանի տարածքները գրեթե 30 տարի գտնվում էին հայկական օկուպացիայի տակ, իսկ 2020 թվականի աշնանը Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը, և հակամարտությանը վերջ դրվեց եռակողմ հայտարարության ստորագրմամբ։ Նա նշել է, որ Հայաստանը չի կատարում այս հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և այս հանդիպմանը Հայաստանի ներկայացուցչի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Հայաստանի ոչ մի տարածքային միավոր օկուպացված չէ: Սակայն Ադրբեջանի 8 գյուղ դեռ օկուպացված է Հայաստանի կողմից։ Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին իր տարածքային ամբողջականության վերականգնումից հետո և հույս ունի, որ պաշտոնական Երևանը մոտ ապագայում կկատարի իր պարտավորությունները և համապատասխան քայլեր կձեռնարկի»,- ընդգծել է դիվանագետը։

Լեյլա Աբդուլլաևան ներկաներին տեղեկացրել է նաև օկուպացիայից ազատագրված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքների մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Լեյլա-Աբդուլլաևա  


Լրահոս