Դեսպան. Իսրայելը մտադիր է զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ տիեզերական ոլորտում
  Դեսպան.  Իսրայելը մտադիր է զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ տիեզերական ոլորտում
12:10     06 12 2022    
Իսրայելը մտադիր է զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ տիեզերական ոլորտում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է՝ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։

«Մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ շատ զարգացած են տարբեր ոլորտներում։ Տիեզերական ոլորտն այն ոլորտներից է, որտեղ մենք մեծ ներուժ ենք տեսնում»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ կցանկանար ավելի մեծ համագործակցություն տեսնել այս ոլորտում, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր մակարդակներում։

Նրա խոսքով, համագործակցությունն այս ոլորտում առանձնահատուկ ներուժ ունի՝ հաշվի առնելով, որ Իսրայելում այն շատ զարգացած է։
Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   Ադրբեջան  


Լրահոս