Ադրբեջանը ողջունում է ՌԴ ընկերությունների մասնակցությունը ազատագրված տարածքների վերականգնմանը. Բայրամով
 Ադրբեջանը ողջունում է ՌԴ ընկերությունների մասնակցությունը ազատագրված տարածքների վերականգնմանը.  Բայրամով
17:22     05 12 2022    
Ադրբեջանը ողջունում է ռուսաստանյան ընկերությունների մասնակցությունը ազատագրված տարածքների վերականգնմանը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Ադրբեջանն ակտիվորեն վերականգնում է օկուպացիայից ազատագրված տարածքները։ Այս տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության գործարար պատվիրակությունների բազմաթիվ առաքելություններ են իրականացվել այդ տարածքներ։ Մենք ողջունում ենք ռուսական ընկերությունների մասնակցությունը ազատագրված տարածքների վերականգնմանը»,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ այսօրվա հանդիպման ժամանակ առանձին քննարկվել է Հյուսիս-Հարավ նախագիծն առաջ մղելու անհրաժեշտությունը։ «Մենք կարծում ենք, որ այս նախագծի և տարանցիկ երթուղու ներուժը շատ ավելի մեծ է»,- հայտարարել է Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս