Բայրամով. Բանակցությունների ինտենսիվությունը վկայում է Բաքվի և Մոսկվայի միջև ակտիվ երկխոսության մասին
  Բայրամով.  Բանակցությունների ինտենսիվությունը վկայում է Բաքվի և Մոսկվայի միջև ակտիվ երկխոսության մասին
16:40     05 12 2022    
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բոլոր մակարդակներում բանակցությունների ինտենսիվությունը վկայում է երկու երկրների միջև ակտիվ երկխոսության մասին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

Նա հիշեցրել է, որ այս տարի լրանում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

«Այսօրվա քննարկումների կարևոր թեման կլինեն հետկոնֆլիկտային հարցերը, եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,- հավելել է Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս