Նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետին
 Նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետին
13:54     05 12 2022    
Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովին։

Հանդիպմանը Ռաշիդ Մերեդովը պետության ղեկավարին է փոխանցել Թուրքմենստանի նախագահ Սարդար Բերդըմուհամեդովի և Թուրքմենստանի խորհրդարանի Ժողովրդական խորհրդի նախագահ Գուրբանգուլու Բերդըմուհամեդովի ողջույնները, հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ազերթաջին։

Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ողջույնների համար և խնդրել է իր ողջույնները փոխանցել Սարդար Բերդըմուհամեդովին և Գուրբանգյուլ Բերդըմուհամեդովին։

Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, տրանսպորտային, հումանիտար ոլորտներում։ Ընդգծվել է այս տարի Իլհամ Ալիևի՝ Թուրքմենստան կատարած այցի և Թուրքմենստանի նախագահի ու Թուրքմենստանի խորհրդարանի Ժողովրդական խորհրդի նախագահի հետ այցի ընթացքում ունեցած հանդիպումների դերը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքմենստան  


Լրահոս