Ադրբեջանի նախագահն ընդունել է Ռուսաստանի նախագահի օգնականին
 Ադրբեջանի նախագահն ընդունել է Ռուսաստանի նախագահի օգնականին
13:22     05 12 2022    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Իգոր Լևիտինին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, «Ազերթաջ»-ին հղումով, հանդիպման ժամանակ Իգոր Լևիտինը մեր պետության ղեկավարին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ողջույնի համար, ինչպես նաև խնդրել է իր ողջույնները փոխանցել Ռուսաստանի նախագահին։

Հանդիպմանը գոհունակություն է հայտնվել ադրբեջանա-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացումից, այդ թվում՝ տնտեսական, նշվել է տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտում համատեղ աշխատանքի կարևորությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարթակներում տրանսպորտի, տարանցման, նյութատեխնիկական ապահովման, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ընդլայնման և Զանգեզուրի միջանցքի հարցերը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս