Ջեյհուն Բայրամովը ծաղկեպսակ է դրել Մոսկվայում Անհայտ զինվորի գերեզմանին
 Ջեյհուն Բայրամովը ծաղկեպսակ է դրել Մոսկվայում Անհայտ զինվորի գերեզմանին
13:01     05 12 2022    
Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ծաղկեպսակ է դրել՝ Կրեմլի պատերի մոտ գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն։

Այցի շրջանակներում այսօր Ջ.Բայրամովը նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տանը կհանդիպի՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարարները կքննարկեն երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև մտքեր կփոխանակեն՝ տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ ասպեկտների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս