Հայաստանը Ադրբեջանին է հանձնել Ղարաբաղյան պատերազմում 10 զոհվածների աճյունը և երկու քարտեզ
 Հայաստանը Ադրբեջանին է հանձնել Ղարաբաղյան պատերազմում 10 զոհվածների աճյունը և երկու քարտեզ
11:39     05 12 2022    
Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել՝ ենթադրաբար առաջին Ղարաբայան պատերազմի 10 զոհերի աճյունը։

Ինչպես տեղեկացննում է Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին հայտնում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։

«Դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել՝ ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ զոհված 10 մարդու աճյունը, ինչպես նաև չորս դիակների հնարավոր գտնվելու վայրի երկու քարտեզ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հայկական կողմն Ադրբեջանին է հանձնել 5 քարտեզ և Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի աճյունները։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս