Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են՝ Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգի տարբեր ասպեկտներ, ԵԱՀԿ-ում առկա խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։
Նախարար Ջեյհուն Բայրամովը գլխավոր քարտուղարին տեղեկացրել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մեր երկրի ձեռնարկած քայլերի, բանակցային գործընթացի և սահմանների սահմանազատման հետ կապված ներկա իրավիճակի, ինչպես նաև տարածքների ականազերծման գործընթացի մասին։ Ուշադրության են արժանացել հայկական կողմից ստեղծված բանակցային գործընթացի խոչընդոտները, ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումները, ինչպես նաև նրա կողմից ականներով իրագործվող սադրանքները։ Ընդգծվել է ականային վտանգի վերացման և մի շարք այլ ոլորտներում ԵԱՀԿ նախագծերին աջակցելու անհրաժեշտությունը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային և գլոբալ հարցեր։