Լավրով. ԵԱՀԿ Մինսկի խումբը թաղել են ֆրանսիացիներն ու ամերիկացիները
  Լավրով.  ԵԱՀԿ Մինսկի խումբը թաղել են ֆրանսիացիներն ու ամերիկացիները
09:00     02 12 2022    
ԵԱՀԿ Մինսկի խումբը թաղել են ֆրանսիացիներն ու ամերիկացիները, Ռուսաստանը դրա հետ կապ չունի:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ եվրոպական անվտանգության խնդիրներին նվիրված մամուլի ասուլիսում։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ժամանակին ստեղծվել է, որպեսզի միավորի այն երկրներին, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանում և կարող են ազդանշաններ ուղարկել Երևան և Բաքու, որտեղ նրանք նույնպես պայմանավորվել են աշխատել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահությամբ, հետո միացավ Ֆրանսիան» - հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Լավրով   Մինսկի-խումբ  


Լրահոս