Դեսպանը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևի մասին. Այս ամբողջ ընթացքում դուք լուռ էիք
 Դեսպանը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևի մասին.  Այս ամբողջ ընթացքում դուք լուռ էիք
11:04     01 12 2022    
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից հակաադրբեջանական բանաձևի ընդունումը։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին Լեյլա Աբդուլաևան կիսվել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ֆրանսիայի Ազգային ժողովի ուշադրությանը.

Հայաստանը 30 տարի օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական տարածքները, ոտնահարել մեկ միլիոն ադրբեջանցիների հիմնարար իրավունքները, ռազմական հանցագործություններ կատարել և ամայացրել տարածաշրջանը։ Այս ամբողջ ընթացքում դուք լուռ էիք։ Խոսելով հիմա՝ դուք միայն խոչընդոտում եք խաղաղությանը»,- գրել է Լեյլա Աբդուլլաևան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Ադրբեջան  


Լրահոս