Ընդունված բանաձևը ցույց է տալիս Ֆրանսիայի կողմնակալ քաղաքական դիրքորոշումը - ԱԳՆ հայտարարությունը
 Ընդունված բանաձևը ցույց է տալիս Ֆրանսիայի կողմնակալ քաղաքական դիրքորոշումը -  ԱԳՆ հայտարարությունը
09:43     01 12 2022    
2022 թվականի նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում (Ազգային ժողով) ընդունված՝ Ադրբեջանի դեմ ստերով ու զրպարտություններով լի բանաձևը Ֆրանսիայի հերթական սադրանքն է Ադրբեջանի դեմ, ինչպես և որոշ ժամանակ առաջ Սենատում ընդունված բանաձևը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից, նշված բանաձևը նպատակ է հետապնդում վնասել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին:

Միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին հակասող այս բանաձևը ևս մեկ անգամ բացահայտ ցույց է տալիս Ֆրանսիայի կողմնակալ քաղաքական դիրքորոշումը, որը չի կարող հանդես գալ որպես չեզոք և արդար միջնորդ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս