Ո՞ր օտարերկրացիներին են խաղաղապահները թողել Ղարաբաղ
 Ո՞ր օտարերկրացիներին են խաղաղապահները թողել Ղարաբաղ
08:30     01 12 2022    
Ղարաբաղում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահները իրենց պարտականություններին հակասող հերթական քայլն են կատարել:

Qafqazinfo-ի փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահներն ապահովել են օտարերկրյա պետությունների 14 քաղաքացիների մուտքը Ղարաբաղի տարածք: Տեղեկություններ կան, որ նրանք օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների աշխատակիցներ են կամ համապատասխան նշանակության այլ անձինք։

Աղբյուրը հայտնել է, որ ներկա դրությամբ հարցը հետաքննվում է, և համապատասխան ճշտումներից հետո լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի այն օտարերկրացիների ինքնության մասին, որոնց թողել են Ղարաբաղի տարածք։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս