Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Վարշավայում մասնակցում է համաժողովին
 Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Վարշավայում մասնակցում է համաժողովին
18:00     30 11 2022    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցում է՝ «Նոր իրողություններ տարածաշրջանում. անվտանգության ճարտարապետության հեռանկարները և կայուն խաղաղությունը Հարավային Կովկասում» համաժողովին, որը տեղի է ունենում այսօր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, համաժողովը կազմակերպել է Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը (ՄՀՎԿ):

Միջոցառման մասնակիցները կքննարկեն՝ Հարավային Կովկասում առկա աշխարհաքաղաքական գործընթացները և այս տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման ապահովման հեռանկարները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի արտգործնախարարը Լեհաստանում կմասնակցի ԵԱՀԿ ԱԳՆԽ-ի նիստին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս