Չավուշօղլուն և Մերեդովը քննարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները
 Չավուշօղլուն և Մերեդովը քննարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները
12:56     30 11 2022    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի միջև։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ին։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին Թուրքմենբաշի քաղաքում։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Մերեդով  


Լրահոս