Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը
 Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը
15:14     29 11 2022    
Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Թուրքմենստանի փոխվարչապետ Բատըր Աթդաևի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ պետության ղեկավարի կայքին հղումով, Բատըր Աթդաևը նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդըմուհամեդովի ողջույններն ու հարգանքը։ Նա նշել է, որ նրա երկիրը մեծ նշանակություն է տալիս՝ այս տարվա հունիսին Ադրբեջանի նախագահի այցին Թուրքմենստան՝ մասնակցելու Աշխաբադում մերձկասպյան պետությունների ղեկավարների VI գագաթնաժողովին։

Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ողջույնների համար և խնդրել իր ողջույնները փոխանցել Սերդար Բերդըմուհամեդովին։

Հանդիպմանը բավարարվածություն է հայտնվել ադրբեջանա-թուրքմենական երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ, նշվել են հարցեր, որոնք այսօր կքննարկվեն տնտեսական և հումանիտար ոլորտներում մեր երկրների համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստում, մտքեր են փոխանակվել էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի և փոխադարձ ապրանքաշրջանառության հարցերի վերաբերյալ:

Զրույցի ընթացքում նշվել է՝ Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև ապրանքաշրջանառության աճը, ընդգծվել է համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը առաջիկա ժամանակահատվածում դրա հետագա ընդլայնման համար։ Քննարկվել են նաև նավաշինության, նավանորոգման և այլ արդյունաբերության այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Թուրքմենստան  


Լրահոս