Լեյլա Աբդուլլաևան հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ վարչության տնօրենի հետ
 Լեյլա Աբդուլլաևան հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ վարչության տնօրենի հետ
12:05     29 11 2022    
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է ադրբեջանցի դիվանագետը։

«Այսօր մենք բաց, անկեղծ և համապարփակ երկխոսություն ունեցանք Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն պարոն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ։ Շնորհակալ եմ Մոնդոլոնիին այս հանդիպման և մտքերի բաց փոխանակման համար»,- նշել է Լեյլա Աբդուլլաևան։
Zinvor.info

Հեշթեգներ. Լեյլա-Աբդուլլաևա   Ֆրանսիա  


Լրահոս