Հայաստանը ստացել է Ադրբեջանի պատասխանը խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկների վերաբերյալ. Միրզոյան
 Հայաստանը ստացել է Ադրբեջանի պատասխանը խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկների վերաբերյալ.  Միրզոյան
10:50     29 11 2022    
Հայաստանը ստացել է Ադրբեջանի պատասխանը խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկների վերաբերյալ:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ինչպես տեղյակ եք, մենք Ադրբեջանին ենք ներկայացրել մեր առաջարկները հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ և նախօրեին ստացել ենք նրանց պատասխանները»,- նշել է Միրզոյանը:

Նրա խոսքով, հայկական կողմը հուսով է այս հարցում համաձայնության հասնել հնարավորինս շուտ, և այս գործընթացում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև միջազգային գործընկերների միջնորդական ջանքերը:

Արտգործնախարարը նշել է նաև, որ Երևանը կրկին պատրաստակամություն է հայտնում ընդունելի ժամկետներում երկու երկրների ղեկավարների հանդիպում կազմակերպել:
Zinvor.info

Հեշթեգներ. Միրզոյան   Հայաստան  


Լրահոս