Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետդեպի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերին
 Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետդեպի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերին
09:15     29 11 2022    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետդեպի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերին:

Այս մասին Zinvor.info-յին տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը և դրանից բխող հարցերը, տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ համագործակցության օրակարգի տարբեր ասպեկտների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս