Ջաբրայիլի շրջանում ավարտվել է մոբիլիզացիոն ավանի շինարարությունը
 Ջաբրայիլի շրջանում ավարտվել է մոբիլիզացիոն ավանի շինարարությունը
13:54     28 11 2022    
Ղարաբաղի արդյունաբերական ներուժը վերակենդանացնելու և զարգացնելու նպատակով Ջաբրայիլի շրջանում կառուցվել է մոբիլիզացիոն ավան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը։

«Ղարաբաղի արդյունաբերական ներուժը վերակենդանացնելու և զարգացնելու նպատակով Արազի հովտի տնտեսական գոտում՝ որը ստեղծվել է Ջաբրայիլի շրջանում 200 հա տարածքում, կառուցվել է մոբիլիզացիոն ավան»,- ասվում է հրապարակման մեջ։

Նախարարը նշել է, որ ավանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջաբրայիլ   Ադրբեջան  


Լրահոս