Բրազիլիայում Ադրբեջանի դեսպանատնից
Zinvor.info-ին տեղեկացրել են, որ Էլչին Ամիրբեկովը հանդիպել է Էկվադորի արտաքին գործերի և բնակչության շարժունակության փոխնախարարի, արտադրության, արտաքին առևտրի, ներդրումների և ձկնորսության փոխնախարարի, ինչպես նաև այդ երկրի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի հետ, կարծիքների լայն փոխանակում է անցկացրել երկրների միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների, Ադրբեջանի նախաձեռնած տարածաշրջանային խաղաղության հաստատման և զարգացման վերաբերյալ։
Զրույցների ընթացքում Էկվադորի պաշտոնատար անձիք մանրամասն տեղեկացվել են Հայաստանի վարած ագրեսիվ և օկուպացիոն քաղաքականության ծանր հետևանքների, նրա կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին։ Նշվել է, որ Հայաստանը անտեսում է խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործընթացը, պաշտոնական Երևանը հրաժարվում է կատարել խաղաղ գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: