Անկարայում կքննարկվի Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի առաջնորդների հանդիպումը
 Անկարայում կքննարկվի Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի առաջնորդների հանդիպումը
10:37     28 11 2022    
Անկարայում կքննարկվի Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի առաջնորդների հանդիպումը:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն։

Տեղեկության համաձայն՝ Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը նոյեմբերի 27-28-ը իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով կայցելի Թուրքիա։

Այցի ընթացքում, բացի երկկողմ և տարածաշրջանային հարցերից, կքննարկվեն Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարների բարձր մակարդակով եռակողմ հանդիպման նախնական նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսվում է անցկացնել առաջիկա ժամանակահատվածում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Թուրքմենստան  


Լրահոս